ԻՄ ԱՅՍՕՐԸ

Այսօր  արևոտ  ու  տաք էր: Ես ու մայրիկս գնացել էինք զբոսնելու: Հետո եկել  եմ  տուն և  նայել  եմ  իմ  ամենա սիրած  ֆիլմը  Հարրի Փոթթերը: Ես  կարող  եմ  ամբողջ  օրը նայել  այդ ֆիլմը, բայց մայրիկս  թույլ  չի  տալիս: Այնքան  եմ ուզում  գոնե  մեկ  օրով հայտնվել  ն րանց  դպրոցում  Հոգվարցում, թռչել  ցախավելի  վրա  նստաց:

Իմ այսօրը

Այսոր  շատ  լավ  օր  էր: Գնացել  էի մեծ  քյուրիկիս  տուն: Նա ինձնից մեծ է 27 տարով: Մորաքույս  դաշնամուր  էր  նվագում  մեզ  համար: Հետո եկել  եմ  տուն: Մաթեմատիկա և ռուսերեն  եմ  պարապել, եղբորս հետ շախմատ եմ խաղացել: Երեկոյան  հայրիկիս հետ բռնոցի եմ  խաղացել,վազում  էինք ամբողջ  տնով մեկ, հետո  մայրիկս  մեզ վրա   բարկացավ, որովհետև  արդեն  ուշ էր: Ես  ու  հայրիկս գնում ենք  մի քիչ էլ գզվենք ու  քնենք:

 

 

ԻՄ  ԱՅՍՕՐԸ

Այսօր  ես  արթնացա  մայրիկիս  համբույրներից,հետո  մենք  մի  լավ  գզվեցինք  և  գնացի   նաղաճաշելու: Իսկ հետո “Խաղիլիքների պատմություն” մուլտֆիլմն եմ նայել, որը  իմ ամենա  սիրած  մուլտերից  մեկն  է: Այսօր մեզ հյուր էր եկել իմ եղբայրը նա օդաչու է: Հետո   խաղացել  եմ: Այսօր  որոշել եմ կարդամ  Ջանի  Ռոդարիի “Ծեր մորաքույր Ադան”:

Այսօրվա իմ օրը

Այսօր ես գնացել եմ դպրոց:  Մենք ընդանուր  պարապունքին երգել ու պարել  ենք, հետո գնացել  ենք  դասարան և  ընկեր Տաթևի հետ  կարդացել  ենք  Ջանի  Ռոդարի: Սովորել ենք անգլերեն: Հետո ընկերներիս հետ հեծանիվ եմ քշել: Դասերից հետո գնացել եմ իմ ընկերուհի  Սյուզիենց  տուն, մենք  խաղացել ենք, պաղպաղակ ենք կերել և գնացել եմ տուն: Հետո  դասերս  սովորել, Հարրի  Փոթթերի  ֆիլմն  եմ  նայել, որը  ինձ  շատ դուր եկավ:

Իմ սիրելի մայրիկ

Մայրիկ, իմ լավ ու սիրունիկ,
Ամենքից լավ ու անուշիկ,
Յոթը տարի քեզ համբուրում եմ,
Րոպե էլ  չեմ  կշտանում:
Իմ քնքուշ մայրիկ քեզ սիրում եմ
Կարոտում եմ ու նորից համբուրում։

Լիանա Թումասյան