ԻՄ ՇԱՆ ՄԱՍԻՆ

Այսօր  ես  կպատմեմ իմ շան մասին։Իմ  շունը  պատկանում է  Ռոթվեյլեռ ցեղատեսակին։Ռոթվեյլը  Գերմանական  ցեղատեսակ է,ծնվել է Ռոթվիլի քաղաքում։Նրանք օգտագործվում են որպես փրկարարական և չտեսնողների  ուղեկցող շներ,ոստիկանական շներ։Իմ շան  անունը Բոբս է։Նա շատ  խելացի և  շատ բարի շուն է։Նա  ունի հիանալի հիշողություն,շատ  շուտ է սովորում մեր  հրամանները։ Երբ  Բոբսիը  փոքր էր  նրան տարանք անասնաբուժի մոտ  պատվաստումեր անելու,բայց  բժիշկը մեզ չզգուշացրեց,որ պատվաստումից  հետո շանը չի կարելի երեք ամիս դուրս  տանել և  մեր շունը  հիվանդացավ։Հայրիկս  և եղբայրներս նրան  անմիջապես  տարան անասնաբուժական  կլինիկա, երկու շաբաթից նրան  բերեցինք  տուն  և  տանը  շարունակում  էինք  բուժումը։Հիմա  իմ Բոբսը  առողջ է։Առավոտյան  նա է ինձ  արթնացնում քնից, լիզելով։Երբ  դասից  տուն եմ գալիս  ուրախությունից թռչկոտում է։Ես  իմ  շանը  շատ եմ սիրում։

rotvejler-1

Աղջիկը և Ջեկոն

Կոնդուկտորը  խլեց  պառավի  ձեռքից Ջեկոյին և դռնից դուրս  գցեց։ Տատիկը  մնաց  շվարած։ Իսկ  Ջեկոն  հաչում  էր, կլանչում  էր  գնացքի  ետևից։ Նա սկսեց վազել, բայց  շուտով  հոգնեց և  տխուր  պառկեց  գնացքի  գծերի մոտ։ Այս  ամենը  նկատեց  մի  աղջիկ, նա այդ  ժամանակ  ելակ  էր  հավաքում  զամբյուղը  ձեռքին։ Աղջիկը  վազեց  շան  մոտ։ Նա  գրկեց շանը  և  զգուշորեն դրեց զամբյուղի  մեջ։ Աղջիկը  Ջեկոյին  տարավ  իր  տուն։ Նա  խնամում էր, խաղում էր  նրա  հետ, բաց Ջեկոն  տխուր  էր։ Աղջիկը  ամեն օր  Ջեկոյին  տանում  էր գնացքների  մոտ,  և  նրանք  սպասում  էին  տատիկին։ Մեկ  ամիս  անց, երբ  տատիկը  վերադառնում  էր Երևանից,  նա որոշեց այդ  կանգառում իջնել,  մտածելով  որ  կգտնի  իր  Ջեկոյին։ Երբ  նա  իջավ  վագոնից, զարմանքից  քարացավ։ Ականջները  թափահարելով, լեզուն դուրս  գցած,  պոչը  շարժելով  նրա  մոտ  էր  վազում  Ջեկոն։ Տատիկը  ամուր  գրկեց  իր  Ջեկոյին  և  շնորհակալություն  հայտնեց  աղջկան։

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —
մարիկ։

Երկրագնդի բույսերը և կենդանիները

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով:

Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր:

Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք է, մյուս տեղում՝ ցուրտ, իսկ մի այլ վայրում իրար են հաջորդում տարվա տաք ու ցուրտ եղանակները: Ահա այդ տարբեր պայմաններում են աճում ու բազմանում տարբեր բույսեր: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները:

Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ’ ջրաշուշանը:

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները:

Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անպատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները):

Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:

Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Ապա քլորոֆիլի օգնությամբ բույսը այդ նյութերից պատրաստում է սննդանյութեր: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում:  Բույսերում կուտակված սննդանյութերն օգտագործում են նաև մարդիկ և կենդանիները: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի   ծլոմեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի: