Անհախթ Դավիթը

Մի  օր  Դավիթը  շրջում  էր  Սասմա  սարերով  և  հանդիպեց  մի  դևի։ Դևը  նստած  էր  մի  մեծ  ժայռի   վրա։  Դևը  տեսնելով  Դավիթին  սկսեց  կրակ  բաց  թողնել  բերանից։ Բայց  Դավիթը  իր  թուրը  առած,  առաջ գնաց  առանց  վախի։Նա  թրով  խփեց  դևի  գլխին  և  դևը  ընկավ  ժայռի  վրայից,  քարերն  էլ  ընկան  դևի  հետևից։ Իսկ  քարերի  տակից  Դավիթը  գանձեր  գտավ  և  տարավ  իր  Սասուն  երկիր։

Մըսրա Մելիքը

Եվ  այսպես  Մըսրա Մելիքն  էր նստած թագավոր։ Երբ  նա  իմացավ  Մհերի  մահվան  լուրը,  նա  գնաց  կռվով  Սասունի  վրա։  Ձենով  Օհանը  վախեցած  գնաց  թշնամու  մոտ  և  խնդրեց  նրան։
Դու  եղիր  մեզ  թագավոր, մենք էլ կլինենք  քո  ծառան։  Միայն  թե  մի  կոտորի  մեզ։  Բայց Մելիքը  չհամանաձայնվեց։ Նա  թուրը  առավ  և  ջարդեց  բոլորին։  Միայն  Դավիթին  նա  չկարողացավ  սպանել։  Մելիքը  բարկացավ,  բայց  մեծերը  նրան  ասացին,  որ  երեխան  չի  կարող  նրան  վնաս  տալ։
Մելիքը  լսեց  նրանց,  բայց   վախը  սրտում  էր։

 

 

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

БմհերезымянныйՄի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

Հովհաննես Թումանյան

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շվին փչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։