Մաթեմատիկա

Հաշվել

Ա) Այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 8սմ է, իսկ լայնությունը կազմում է երկարության ¾ մասը:

8×3/4=24/4=6

Բ) Ուղղանկյան երկարությունը 14 սմ է, իսկ պարագիծը 34 սմ: Հաշվել ուղղանկյան մակերեսը:

S=a*b
P=a+b+a+b
34=14+b+14+b

Շարունակել կարդալ “Մաթեմատիկա”

Լեզվական խաղ

  1.  Բնանկարչություն բառից ստացեք ի՞նչ և ի՞նչպիսի հարցերին պատասխանող 10 բառ:

    Նկարչություն, բնական, չարություն, բնություն, նկար, բակ, բարություն, կար, կաթ, բանան

2. Գրեք եռավանկ 10 բառ

չար-ութ-յուն
ժա-նիք-ներ
կաթ-նա-սուն
գո-յա-կան
ող-նա-շար
օդ-ա-նավ
օ-դա-չու
ծա-ղիկ-ներ
եռ-օր-յա
մարդ-կան-ցով

 

3. Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:

4. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Տատիկըհամեղ խմորեղեն է պատրաստում։
Տղաները հավաքվեցին խաղալու պախկվոցի։

Домашние задание

1.Из данных слов составь предложения. Запиши их. В конце каждого предложения поставь точку.

в,утро, распустилась, хорошее, майское, Роза

соловей, свою, Прилетел, запел, и, песню

слушала, пение, и, соловья, была, Роза, счастлива

Роза распустилась в  хорошее майское утро.
Прилетел соловей и запел свою песню.
Роза была счастлива и слушала пение соловья
.

2.Прочитайте стихотворение  «Розовый куст»,  подчеркни слова, которые отвечают на вопрос что делали?

 Одной чертой, а что сделал? – двумя.

Этот кустик диких роз                                   Чтоб с рассвета до зари

Мишка из лесу принёс,                                  Песни пели соловьи,

Чтобы утром ты  проснулся,                      Песни пели, гнёзда вили

Увидал и улыбнулся.                       И птенцов своих растили.

3.Прочитай. Подчерки названия цветов.

роза,коза, гвоздь, гвоздика, аист, астра, букашка, ромашка, рубашка, колокол, колокольчик, мак, рак, сарафанчик, одуванчик, волчонок, василёк, день, сирень, тень

4.Вместо выделенных слов напиши он, она, оно, они.

Уже весна. В этом году она наступила рано. На небе нет ни одной тучи. оно голубое. Распустились цветы. Весной они очень красивы. Вот мак.он красный. Вот ромашка. она белая. А вот и васильки. они синие. Мимо цветов летела бабочка. Увидела она голубой колокольчик и села на него. А это пчёлы. они собирают с цветов сладкий сок – нектар.

Առաջին անգամ

Ես չորս տարեկան էի, երբ հայրիկս ինձ համար  հածանիվ գնեց։Ես անհամբեր սպասում էի,
թե երբ ենք տուն հասնելու։Ես ու հայրիկս իջանք բակ և հայրիկիս օգնությամբ ես
առաջին անգամ հեծանիվ քշեցի։ Ես սկզբում շատ էի վախենում, բայց հայրիկիս
և մայրիկիս օգնությամբ սովորեցի քշել հեծանիվ։                                                                                   Ընկեր Տաթևը առաջին դասարանում մեզ տանում էր լողի։Այդ ժամանակ ես լողալ չգիտեի և լողում էի թևիկներով․Մի օր ինձ թևիկներ չհասավ,ես սկսեցի լացել։Բայց հետո ես որոշեցի լողալ առանց թևիկների։Այդ օրը  ես առաջին անգամ լողացի առանց թևիկների ու այդպես սովորեցի լողալ։

Թեսթ

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանում)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողեց ) այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարեցի), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա, որ նա դրանք իրեն էպահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվում) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:տնօրենի
    երգել
    վերադարձա
    առաջին

2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

  1. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին և ներկիր կարմիր:

4.Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա-Մայրիկս

ստորոգյալ —տանում էր

5.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

6.Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:
Նա պարտական էր մորը։

7. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:
Երբ մոր ձայնը խզվեց։

8. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

9.Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

10. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

11. 7-10 նախադասությամբ գրիր շարադրություն «Առաջին անգամ» վերնագրով: Պատմիր որևէ դեպք քո կյանքից, երբ ինչ-որ բան արել ես առաջին անգամ՝ օրինակ՝ օրիգամի պատրաստել, դահուկ վարել, թատրոն գնացել և այլն, կամ կարող է առաջին անգամ վատ բան ես արել՝ թեկուզ չուզելով, մի խոսքով՝ ցանկացած բան՝ լավ, թե վատ, որ արել ես առաջին անգամ: Այս 11-րդ առաջադրանքը առանձին տեղադրիր բլոգում:

Է-ե-ի ուղղագրությունը

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք,եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե,

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաեժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից և-թ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցէ, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաեժան:

3. Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Էմիլ, Էմմա, Էլիանոռա
Երանուհի, Եղիրշե

4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ-գոմեշ, երինջ, եզ, եղջերու, եղնիկ,
բույսեր-եղեգ, ելակ, եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ

5. Գրիր տրված բառերի հականիշները:

արու-էգ
մուտք-ելք
թանկ-եժան
դժբախտ-բախտաոր
վերելք-վայրէջք
հայտնվել-անհետանալ, կորչել, թաքնվել, չքանալ

6. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Օրինակ` եփ-եփել, կիսաեփ

երգ-աբան, երգաբան
երանգ-անկար, երանգանկար
եզր-ագիծ, եզրագիծ
եղբայր-աբաժին, եղբայրաբաժին

7. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:

Գրքի էջանշաններ։
Ամենաեժան գրիչ։
Ամենաերկար լար։
Փոքր վերելակ։
Համեղ եգիպտացորեն։
Մեծ գոմեշ։
Կոտրված էկրան։
Գեղեցիկ Էջմիածին։
Երկար էջ։

 

8. Առաջադրանք 1-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ: