Առակներ

Առյուծն ու մարդը
Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ– տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց.

– Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:

Եվ նրանք ասացին.

– Փախի՛ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:

Եվ առյուծն ասաց.

– Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։

Եվ նրանք ասացին.

– Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի:

Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց.

– Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին։

Եվ նա ասաց.

– Այո՛, ես եմ։

Առյուծն ասաց.

– Արի կռվենք:

Մարդն ասաց.

– Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են։ Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ետ գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք:

Առյուծն ասաց.

-Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:

Մարդն երդվեց, և առյուծն ասաց.

– Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր:

Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապես կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին։

Եվ առյուծը գոչեց.

– Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

Առակ 1

Մի առյուծ նստել էր ճանապարհին, և տարբեր կենդանիներ դողալով անցնում էին։Առյուծը հառցրեց նրանց․

—Ինչու եք փաղչում։

Կենդանիները ասացին․

—Փախիր, մարդն է գալիս։

Առյուծը սպասեց մարդուն։Եկավ մի հողագորձ մարդ։

Առյուծն ասաց․

—Արի կռվենք։

Մարդն ասաց․

—Այո, բայց քո զենքերը քո հետ են, իսկ իմը տանն են։

Մարդը առյուծին խաբեց, կապեց կաղնու ծառին, որպեսզի նա չփախչի։Հետո ծառից կտրեց մի հաստ ճյուղ և սկսեց զարկել առյուծին։

Առյուծն ասաց․

—Եթե դու մարդ ես ուրեմն ավելի ուժեղ զարկիր ինձ , որովհեև այս խելքը այդպես է վայել։

Այրի կնը և խորդ որդին

Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ։ Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի։ Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց.

– Ո՛վ աստված, մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:

Առակ 2

Մի այրի կին ունենում է մի կով, իսկ նրա խորդ որդին ունենում է մի էշ։ Ես խորդ որդին միշտ կովի  ուտելիքն է գողանում և տանում էշին։Մի օր այս այրի կինը աստվածից խնդրում է որ այդ էշը սատկի։ Մահանում է կովը, կինը լաց է լինում և ասում․

—Ով աստված ինչպես կարող էիր էշը կովից տարբերել։

ջայլլամը և ծիտը

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:

Ջայլամն ասաց.

– Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։

Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։

Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։

առակ 3

Մի օր ծիտը տեսավ, որ ջայլամը այդքան մեծ ձվեր է ածում թռչում է նրա մոտ, որ հարցնի գախնիքը։Նա մոտենում է ջայլամին և հարցնում․

—Ինչպես ես դու այդքան մեծ ձվեր ածում։

Ջայլամը պատասխանում է․

—Որովհետև ես կրակ եմ ուտում։Ծիտը դա լսեց և գնաց կրակ կերավ և սատկեց։ Առակը հանդիմանում է այն ցանկություներին որոնք փոքրերը տեսնում են մեծերից և նրանքել են ուզոմ դա գործել չմտածելով որ նրանք փոքր են։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իմ ուսումնական ձմեռը

Կրդացել եմ Հանս Քրիստիան Անդերսենի <<Անագե Տոկուն Զինվորիկը>>։ Մի անագե զինվորիկի մասին է, որը նվեր էր ստացել մի փոքրիկ տղա իր ծննդյան տոնին։Այդ զինվորիկը ուներ  մի ոտք։ Ամենավերջում նրան էին ձուլել, և անագը չեր բավականացրել երկրորդ ոտքի համար։ Բայց նա շատ խիզախ և բարի զինվոր էր։
Կարդացել եմ ռուսերեն լեզվով <<Девочка со спичками>> շատ եմ սիրում այդ հեքիաթը, չնայած որ շատ տխուր ավարտ ունի։
Առաջարկում եմ կարդալ Լուիսա Մեյ Էլքոթի <<Փոքրիկ տիկիններ>> գիրքը։ Շատ բարի և հետաքրքիր գիրք է։
Առաջարկում եմ դիտել <<Рождественские хроники>>ֆիլմը։ Ձմեռ պապիկի մասին է, որին երեխաները հետևում են և Ձմեռ պապիկը շփոթվելուց կորցնում է իր եղնիկները և երեխաների նվերները։ Շատ ուրախ և հետաքրքիր ֆիլմ է։
Նայել եմ Հարրի Փոթթերի ֆիլմը, արդեն հինգերորդ անգամ։ Շատ եմ սիրում այդ ֆիլմը, անգիր գիտեմ բոլոր հերոսների անունները։

 

 

Մայրամուտ

Ամենից շատ ես սիրում եմ առավոտը, երբ ամեն ինչ սկսվում է նորից։Առավոտյան ինձ թվում է, որ ես երկար օր եմ ունենալու և ամեն ինչ կհասցնեմ անել։ Սիրում եմ նայել մայրամուտը, պատուհանից միշտ նայում եմ թե ինչպես է արևը մայր մտնում, ինչպես է երկինքը կարմրում։Երկնքում գույները խառնվում են իրար, իսկ կլոր արևը մեջտեղում քնում է։Ամեն անգամ նայելիս գոռում եմ վախ ինչ սիրուն է։