Արշակ II

350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։

Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։

Տրդատ մեծ

Տրդատ մեծը Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։

Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։

Պապ թագավոր

Արշակ II-ի փոխարեն Հայոց թագավոր է դառնում նրա որդին՝ Պապը (370-374 թթ.): Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը: Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը: Շապուհ II-ը ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը:

Շարունակել կարդալ “Պապ թագավոր”

Ջերմոց լաբարատորիա

Այսոր մենք դասարանով գնացել էինք ջերմոց լաբարատորիա։Այնտեղ մենք մաքրեցինք գերմանամկների վանդակները։Իսկ հետո մեր դասարանի Լիանան մեզ պատմեց իր կրյայի մասին և մենք իմացանք թե, որ կրյան է ավելի արագ վազում։ Նաև իմացանք, որ կրյաներն ապրում են 150 տարի։ Շատ հետատքիր և զվարճալի էր։

Արտաշես

Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան: Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին։ Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։

Մեր լեզուն

Պատկերացնենք, թե մենք որևէ այլ երկրում ենք: Առաջինը, որ կնկատենք, այն է, որ այդ երկրում մարդիկ խոսում են մեզ համար անհասկանալի լեզվով: Եթե մենք չգիտենք տվյալ երկրի լեզուն և ոչինչ չենք հասկանում, այդ լեզուն անվանում ենք օտար: Սակայն նույն այդ լեզուն մայրենի է դրանով խոսող մարդկանց կամ այդ երկրի ժողովրդի համար:

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում: Ամենավաղ մանկությունից, երբ մարդն իր առաջին բառերն է արտասանում, սկսում է խոսել այն լեզվով, որը ավելի ուշ նրա կողմից արդեն գիտակցվում է որպես մայրենի լեզու: Սովորաբար հենց մայրենի լեզվով են մարդիկ մտածում, ստեղծագործում, աղոթում, թերթեր տպագրում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ վարում և այլն:

Հայերի մայրենի լեզուն հայերենն է: Յուրաքանչյուր ժողովրդի, ազգի գլխավոր հատկանիշը, որով նա տարբերվում է մյուսներից, հենց նրա մայրենի լեզուն է: Հայերենը ոչ միայն մեր մայրենի լեզուն է. հայերենը նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է:

Հայոց լեզուն նույն դերը պետք է կատարի իրեն հայ ճանաչող և հայ մնալ ցանկացող անհատի համար, ինչ դեր որ կատարում է արյունը նրա ֆիզիկական կյանքի համար: Ստեփանոս Մալխասյանց

Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է: Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի: Սաշտոցյան գրերի գյուտից հետո, այսինքն վերջին 1600 տարվա ընթացքում, գրավոր հայերենն անցել է երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար: Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն:

Ուշադիր կարդացեք այս երկու բանաստեղծությունների հատվածները.

Ինչու ապշած ես, Լըճակ,

Ու չեն խայտար քու ալյակք,

Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի մը նայեցավ:

Պետրոս Դուրյան

Ես իմ անուշ Հայաստանի արեահամբառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած էարն եմսիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմսիրում:

Եղիշե Չարենց

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում:
Երկու բանաստեղծություններն էլ հայերեն են, սակայն դրանցից առաջինը հյուսված է արևմտահայերենով, իսկ երկրորդը՝ արևելահայերենով: Հայոց պատմությունն այնպես է ընթացել, որ մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի՝ Արևմտյան և Արևելյան: Արևելյան Հայաստանում ձևավորվեց արևելահայերենը, իսկ Արևմտյան Հայաստանում՝ արևմտահայերենը: Այսպիսով, մեր լեզվի այս երկու տարբերակների գոյությունը պայմանավորված է ժողովրդի պատմական ճակատագրով:

19-րդ դարում, երբ ձևավորվում էր աշխարհաբարն իբրև գրական լեզու, Հայաստանը բաժանված էր Արևել­յան և Արևմտյան մասերի: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը: Արևելյան Հայաստանում այդպիսի կենտրոն էր Արարատյան դաշտը, Արևմտյան Հայաստա­նում՝ Կոստանդնուպոլիսը: Հիմնականում Արարատյան և Կոստանդնուպոլսի խոսակցական լեզուներն էլ դարձան այն հիմքերը, որոնց վրա զարգացան հայոց լեզվի երկու ճյուղերը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձեք բացատրել՝ ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և օտար լեզու ասելով:
    Մայրենի լեզուն դա իմ մայր լեզուն է, որը ես լսել եմ իմ ծնված որից, իսկ օտար լեզուն դա ինձ ան հասկանալի լեզուն է։
  2. Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը: Հայրենը զարգացման երկու փուլ է անցել արևելահայերեն և արևմտահայերեն:
  3. Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը:
    Գրական հայրենը ունի երկու ճյուղ։
  4. Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը:
    մեր լեզվի այս երկու տարբերակների գոյությունը պայմանավորված է ժողովրդի պատմական ճակատագրով:

    1. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ. փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է եղել լեզվի իմացությունը:
      Օտար լեզուները պետկ է իմանալ որպեսզի ուրիշ երկրներում կարողանաս շփվել մարդկանց հետ։

Ամբերդ

ԱմբերդԱմպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ, Ղըզղալա, միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է (X դար) Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում: Ներկայումս գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին՝ եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա։

Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ: Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ: Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով:

Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Ամրոցը ներկայիս տեսքով կառուցել են Կամսարական իշխանները՝ VII դարում:

Ամբերդ ամրոցը և միջնադարյան բերդաքաղաքն ընդգրկում են ընդարձակ եռանկյունաձև հրվանդան, որի երկու կողմերում հոսում են Ամբերդ և Արքաշեն գետերը, որոնք միանում են հրվանդանի ստորին հատվածում՝ բնականից ևս անառիկ դարձնելով Ամբերդը: