Իմ նոր ընկերը

jkerjkeheu.pngՄի օր ես նստած էի մեր բակում, հանկարծ ես նկատեցի թփի վրա նստած  մի փոքրիկ թզուկ։Նա այնքան փոքրիկ էր, որ ինձ թվաց թիթեռ է նստած։Ես մոտեցա նրան և մենք ընկերացանք։Պարզվեց, որ թզուկի անունը Մոնա էր։Ես նրան հարցրեցի, թե նա որտեղից է եկել և նա ինձ պատմեց, որ նա եկել է հեքիաթների աշխարհից։Նա ասում էր, որ իրենց մոտ միշտ ամառ է,ծառերը միշտ կանաչ, նրանց տնակները զարդարված էին գույնզգույն ծաղիկներով։Այնտեղ էին ապրում հեքիաթների հերոսները։Նա ինձ նվիրեց մի ձեռնոց, շատ գեղեցիկ գունավոր քարերով զարդարված։Մոնան ինձ ասաց, երբ տխուր լինես հագիր այս ձեռնոցը և դու կհայտնվես իմ աշխարհում։Եվ հիմա, երբ ես տխուր եմ լինում, հագնում եմ թզուկի նվիրած ձեռնոցը, փակում եմ աչքերս և հայտնվում եմ հեքիաթային աշխարհում։ Իմ փոքրիկ ընկերոջ մոտ։