Կլաուս

Այս ձմեռային արձակուրդներին ես դիտել եմ <<Կլաուս>> մուլտֆիլմը։ Գլխավոր հերոսին, Ջասպեր անունով, իր հարուստ հայրը որպես պատիժ ուղարկում է մի քաղաք, որը գտնվում է խորը հյուսիսում: Նա այդ քաղաքում պետք է զբաղեցներ փոստատարի պաշտոնը։ Այդ քաղաքում ոչ ոք չգիտեր բարիության, համերաշխության և ուրախության մասին։ Որպեսզի նա այդ  քաղաքից փախչեր նա պիտի 6000 նամակ ընդուհներ քաղաքի բնակիչներից։ Եվ ինչքան էլ նա չտանջվեր ոչ ոք նամակ չեր գրում։ Ջասպերը դիմել էր բոլոր բնակիչներին բացառությամբ մի ծեր անտառապահի։Մի անգամ, երբ նա որոշում է այցելել այդ անտառապահին, անցնելով մի տան կողքով, Ջասպերը նկատեց, թե ինչպես մի երեխա լուսամուտից միամիտ դուրս գցեց իր նկարը և նա անհույս իրավիճակից ելնելու համար դիմում է մի խորամանկության, որ նա կվերադարձնի այդ նկարը երեխային, եթե նա նամակ ուղարկի։ Վերցնում է նամակը և շարունակում է ճանապարհը։ Մոտենալով տանը Ջասպերը հանդիպում է անտառապահին, տեսնելով նրան նա վախից փախչում է թողնելով այնտեղ երեխայի նկարը։ Անտառապահը տեսնելով երեխայի նկարը նա հուզվում է և որոշում է նրան նվեր տանել։ Հետո Ջասպերը և Կլաուսը ընկերանում են և սկսում են միասին նվերներ բերել երեխաներին։ Սկզբում երեխաների ծնողները չէին ուզում, որ Կլաուսը նվերներ բերի, քանի որ մտածում էին որ իրանց երեխաները արդեն մեծ են խաղալիքների համար։ Բայց հետո նրանց դա դուր եկավ։ Եվ դրանից հետո ամեն տարի քաղաքի բնակիչները նամակ էին գրում Ձմեռ պապիկին։ Առաջարկում եմ դիտել այդ մուլֆիլմը, շատ հետատքիր և բարի մուլֆիլմ է։

Ես մտածում եմ, որ Ամանորը…

Ես մտածում եմ, որ Ամանորը ամենալավ, ամենբարի և ամենասիրված տոնն է։ Ամանորի գիշերը միշտ հեքիաթային է։ Այդ օրը բոլորը սպասում են հրաշքների, երազանքներ են պահում, նվերներ
են նվիրում իրենց հարազատներին, բոլորը միմիանց շնորհավորում են։ Ես շատ եմ սիրում երբ առավոտյան արթնանում եմ և վազում եմ հյուրասենյակ, տոնածառի տակ դրված իմ նվերը
բացելու։Ես շատ եմ սիրում Ամանորը։

Պատմություն

Ես հավատում եմ, որ կա Ձմեռ պապ և հավատում եմ ամանօրյա հրաշքներին։ Ամսի 31 էր ես այդ օրը որոշեցի չքնեմ, որպեսզի հանդիպեմ Ձմեր պապին; Գիշեր էր, բոլորը քնել էին։ Ես կանգնել էի
պատուհանի մոտ ու ուշադիր նայում էի, ինչպես են ձյան փաթիլները ընկնում երկնքից։
Հանկարծ տեսա պատուհանիս մոտ, ինչ որ մեկը սայթակեց և ընկավ։ Ես վազեցի բակ և տեսա
Ձմեռ պապիկին։ Ես մոտեցա նրան և ոքնեցի վեր կենալ նրան։ Ձմեռ պապիկը ինձ խնդրեց օգնել նվերները բածժանել։ Մենք բաժանեցինք բոլոր նվերները և վերջում Ձմեռ պապիկը ճանապարհեց ինձ տուն։

Կոմիտասի երազանքը

Էջմիածնի ճեմարանի երաժշտության ուսուցիչ Կոմիտասը երազում էր մեկնել Եվրոպա։ Նա ցանկանում էր բարձրագույն կրթություն ստանալ։ Բայց ո՞վ պիտի միջոցներ տրամադրեր։ Ո՞վ պիտի հոգար ուսման ծախսերը։ Միակ մարդը, որից կարելի էր օգնություն հուսալ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկն էր։ Վեհափառը մեծ մտքի և պայծառ հոգու տեր մարդ էր։ Նա գնահատում էր երիտասարդի բացառիկ ընդունակությունները։ Վեհափառը հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանին խնդրեց լինել Կոմիտասի հովանավորը։ Համաձայնությունը կայացավ։ Քսանյոթ տարեկան Կոմիտասը գնաց իր երազանքի հետևից։

Առաջադրանքներ, որոնք պետք է կատարել:

  1. Տեքստից դուրս գրիր երկուական հատուկ և հասարակ գոյական: Վերհիշիր հատուկ և հասարակ գոյականները:
    Մարդ-ուսուցիչ-հասարակ գոյականներ
    Կոմիտաս,Ալեքսանդր Մանթաշյան-հատուկ գոյականներ
    2․ Դուրս գրիր մեկական պարզ և ածանցավոր բառեր:
    տեր-պարզ բառ
    կրթություն-ածանցավոր բառ

Ավետիք Իսահակյան «Ռավեննայում»

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Անծանոթ բառեր
սեգ-հպարտ
անհուն-Հատակ չունեցող, անհատակ, չափազանց խոր
մահախուճապ-Մահվան խուճապի մատնված

Ավետիք Իսահակյան Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։

… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…

  1. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրու և նկարագրիր ուռենին:
    Իմ կարծիքով հեղինակը ընտրել է ուռենուն որովհետև նա շատ գեղեցիկ, բոյով և փայլուն է։
  2. Դու վերնագրիր բանաստեղծությունը:
    Գլուխը կախ ուռենին
  3. Անգիր սովորիր բանաստեղծությունը:

Ավետիք Իսահակյան Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։

… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտիր և դուրս գրիր:
    գալիս-գնում
  2. Գրիր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը:
    ուրախ-զվարթ, հոմանիշ
    ուրախ-տխուր, հականիշ
  3. Իմացածդ ծառատեսակները թվարկիր:
    Ուրենի, բարդի, ընկուզենի, թզենի, խնձորենի, բալենի