Leçon 27

Une orange — նարինջ
un divan — բազմոց
maman — մայր
un enfant — մի երեխա
mange — ուտել
silence — լռություն
dans —
devant —
blanc — սպիտակ
commence — սկսել

Je mange une orange. Tu manges une pomme. Il mange une poire. Elle mange une prune.

Ou est le chat noir?
Il est dans l’armoire.
Ou est le chat blanc?
Il est devant le divan.


— Maman, donne-moi une orange, s’il te plait.
— Maman, donne-moi une poire, s’il te plait.
Maman donne une orange a Lili et une poire a Robert.
— Merci, maman, dit Lili, et elle mange l’orang.
— Merci, dit Robert, et il mange sa poire.

C’est un enfant. Il s’appelle Victor.
Où est Victor? Il est devant la maison. Il joue a la balle.

Ես ուտում եմ նարինջ։ Դուք ուտում է խնձոր։ Նա տանձ է ուտում։ Նա ուտում է սալոր։

Որտե՞ղ է սև կատուն:
Նա պահարանում է:
Որտեղ է սպիտակ կատուն:
Նա բազմոցի մոտ է։

-Մայրիկ, խնդրում եմ, ինձ մի նարինջ տուր: Մայրիկ, տուր ինձ տանձ, խնդրում եմ:
Մայրիկը Լիլիին նարինջ է տալիս, Ռոբերտին, տանձ։
-Շնորհակալ եմ, մայրիկ,- ասաց Լիլին, և նա ուտում է իր նարինջը:
-Շնորհակալ եմ,- ասում է Ռոբերտը, և նա ուտում է իր տանձը:


Սա երեխա է։ Իր անունը Վիկտոր է։
Որտե՞ղ է Վիկտորը: Նա տան դիմաց է։ Նա խաղում է գնդակ:

Տնային աշխատանք

Կարդա՛ Իսահակյանի ,,Պատրանք,, պատմվածքը:

Ի՞նչ է նշանակում պատրանք, գրի՛ր հոմանիշները:
Խաբեություն, խաբկանք

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
գուսան — բանաստեղծ, երգիչ
արահետ — ոտքով բացած նեղ ճանապարհ
մացառ — թուփ
զայրագին — բարկացած
ծվարել — թաքնվել
օձուտ — օձաբույն
տատասկոտ — փշոտ

Վերլուծի՛ր ստեղծագործությունը:

Մի գուսան, գյուղերով թափառում էր, և պատմում էր հին ու բարի գործերի մասին: Այս ստեղծագործությունը, ինձ օգնում է հասկանալ, որ կյանքի ցանկացած դժվարության դեպքում ինքնախաբեության դիմելով, կարող ես ոչնչով մնալ:

Գրի՛ր քո կարծիքը հարցադրումների վերաբերյալ՝ պատրանքը որպես ինքախաբեություն, պատրանքը՝ ուղղակի երազ , երազկոտություն:

Հեքիաթ երեք եղբայրների մասին

Ժամանակին կային երեք եղբայրներ, և մի օր գնացին նրանք ճամփորդելու։ Նրանք մթնշաղին քայլեցին երկար ճանապարհով և եկան գետի մոտ։ Այն խորն էր, չէիր կարող անցնել դրա միջով, և այնքան արագ որ չես կարող լողալով անցնել։ Բայց եղբայրները տիրապետում էին կախարդական արվեստին: Նրանք թափահարեցին իրենց կախարդական փայտիկները և կամուրջ բարձրացավ գետի վրա: Եղբայրները արդեն կամուրջի մեջտեղում էին, հանկարծ նայում են, կանգնած է ճանապարհի կեսին թիկնոցով փաթաթված մեկը:

Եվ Մահը խոսեց նրանղ հետ։ Նա շատ զայրացավ, որ իր զոհերը փախել են նրանից, քանի որ ճանապարհորդները սովորաբար խեղդվում էին գետում։ Բայց Մահը խորամանկ էր։ Նա ձևացրեց, որ իբր հիանում է եղբայրների վարպետությամբ, և առաջարկեց ամեն մեկին, իրեն գերազանցելու համար, պարգև ընտրել։

Եվ ահա մեծ եղբայրը, ռազմատենչ մարդ էր, խնդրեց կախարդական փայտիկ, աշխարհի ամենահզորը, որպեսզի նրա տերը միշտ հաղթի մենամարտում: Այդպիսի կախարդական փայտիկը արժանի է այն մարդուն, որը հաղթել է Մահին։ Այնուհետև Մահը կտրեց մոտակայքում աճած երախի թփից մի ճյուղ, դրանից կախարդական փայտիկ պատրաստեց և տվեց իր մեծ եղբորը:

Երկրորդ եղբայրը հպարտ էր, և ուզեց ավելի շատ նվաստացնել Մահին, և նրանից պահանջեց մահացածներին կանչելու զորություն։ Մահը ափից մի քար բարձրացրեց և տվեց միջնեկ եղբորը։ Այս քարը, ասաց նա, ուժ ունի մահացածներին հետ բերելու:

Հարցրեց Մահը փոքր եղբորը, ինչ է նա ցանկանում։ Փոքրը Ամենափոքրը երեքից ամենահամեստն էր և ամենաիմաստուն, նա չեր վստահում Մահին, և դրա համար նա խնդրեց Մահին, իրեն այնպիսի մի բան տա որպեսզի նա կարողանա գնալ այնտեղից, և Մահը չհասնի նրան։ Դժգոհ էր Մահը, բայց ինչ աներ, նա տվեց նրան իր անտեսանելի թիկնոցը։

Հետո Մահը նահանջեց և թույլ տվեց երեք եղբայրներին անցնել կամուրջը։ Գնացին նրանք իրենց ճանապարհով, բոլորը միմյանց հետ խոսում էին այս արկածի մասին և հիանում էին այն հրաշալի մանրուքներով, որ տվել էր Մահը:

Ինչքան երկար, որքան կարճ, եղբայրները ամեն մեկն իր ճանապարհով գնացին։

Առաջին եղբայրը թափառում էր մի շաբաթ, կարող է ավելի շատ, և եկավ մի հեռավոր գյուղ։

Նա այնտեղ գտավ մի կախարդի, որի հետ կռված էր։ Նրանք մենամարտ ունեցան, և, իհարկե, ավագ եղբայրը հաղթեց, և ինչպես կարող էր այլ կերպ լինել, երբ նրա ձեռքում կար ամենահզոր փայտիկը: Հակառակորդը մահացած մնաց գետնին, իսկ ավագ եղբայրը գնաց դուրս, և սկսեց գլուխը գովել, ինչ հրաշք փայտիկ է նա ստացել հենց Մահից, դրանով ոչ ոք չի հաղթի նրան մարտում:

Այդ նույն գիշեր մի կախարդ գնաց ավագ եղբոր մոտ, երբ նա, հարբած, քնած էր իր անկողնու մեջ։ Գողը տարավ կախարդական փայտիկը, և միաժամանակ կտրեց ավագ եղբոր կոկորդը։

Այդպես Մահը տարավ առաջին եղբորը։

Այդ ընթացքում միջնեկ եղբայրը վերադարձել է իր տուն, նա միայնակ էր ապրսւմ։ Նա վերցրեց քարը, որը կարող էր կանչել մահացածներին, և երեք անգամ շրջեց այն իր ձեռքում։ Ինչ հրաշք. նրա դիմաց կանգնած է մի աղջիկ, ում հետ նա երազում էր ամուսնանալ, բայց նա մահացած էր։

Նա տխուր էր ու սառը, կարծես ինչ-որ բան էր բաժանում նրան միջնեկ եղբորից։ Թեև նա վերադարձավ երկրային աշխարհ, բայց այստեղ նրա համար տեղ չկար, և նա դառնորեն տառապում էր։ Ի վերջո, միջնեկ եղբայրը անհույս կարոտից խելագարվում էր ու ինքն իրեն սպանեց, սիրելիի հետ լինելու համար։

Այդպես Մահը տարավ միջնեկ եղբորը։

Մահը երկար տարիներ փնտրեց երրորդ եղբորը, բայց այդպես էլ չգտավ: Իսկ երբ կրտսեր եղբայրը ծերացավ, հանեց անտեսանելի թիկնոցը և տվեց որդուն։ Եվ նա հանդիպեց Մահին որպես հին ընկեր և իր ցանկությամբ գնաց նրա հետ և հավասարը հավասարի պես հեռացան այս աշխարհից:


Աղբյուր

Leçon 25

  1. Ecris on ou eau!
    un oiseau, un poiss eau, un chapeau, un baton, un couteau, un mouton, un garçon, une leçon
  2. Réponds!
    As-tu un chat?
    je n’ai chat

    un bateau?
    je n’ai un bateau

    un ouron?
    j’ai un ouron

    une poupee?
    J’ai une poupee

    un chapeau?
    J’ai un chapeau

    des livres?
    J’ai des livres

    des jouets?
    J’ai des jouets

    des disques?
    je n’ai des disques
  3. Complete
    Le stylo est longue
    La jupe est long
    La pomme est ronde
    Le disque est rond

    Voila cage avec oiseau
    Je dessine mouton et chat
    Il dessine pastèque et citron

  4. Tradius
    Սրանք ծառեր են։ Նա ցույց է տալիս իր պայուսակը։ Միշելը ջութակ է նվագում։
    Ce sont des arbres. Il montre son cartable. Michel joue du violon.

Երբ նայում եմ երկնքին

Հաճելի է նայել երկնքին և մտածել լավի մասին։ Երբ նայում եմ երկնքին ցանկանում եմ ձեռքս մեկնել դեպի երկինք և ձեռքերով հպվել ամպերին, նրանք կարծես սպիտակ բամբակ լինեն։ Երբ ես նայում եմ երկնքին, նա ինձ խաղաղություն է տալիս: Նաև այն գեղեցիկ է ցանկացած ձևով աստղազարդ երկինք, պարզ երկինք, անձրևոտ երկինք։ Ինձ հատկապես դուր է գալիս աստղազարդ երկինքը: Երեկոյան, երբ երկնքում շատ աստղեր են հայտնվում, ես սիրում եմ նայել երկնքին, իսկ եթե յուրաքանչյուր աստղ առանձին մոլորակ լինի, ես սկսում եմ պատկերացնել, թե ով կարող է այնտեղ ապրել: Թվում է, թե աստղերը անկարգ ցրվել են երկնքում։ Երկինքը գրավիչ տեսարան է, կարելի է շատ երկար նայել երկնքին և նույնիսկ չնկատել դա։

Ապրիլ ամսվա հաշվետվություն

  • Կարդում ենք Սահյան․ մեդիաընթերցում, վերլուծություններ

«Ինչ արած մարդ եմ»

  • Կարդում ենք արևմտահայերեն․ ընթերցումներ, վերլուծություն

Կարդում ենք արևմտահայերեն

  • Ստեղծագործական աշխատանքներ

Աշխարհն իմ աչքերով
Տեխնոլոգիական առաջընթացը նպաստո՞ւմ է ծուլությանը

  • Անհատական նախագծեր՝ հղումներով

Անհատական նածագիծ

  • Կարդացած գրքեր
  • Առաջարկներ
  • Այլ 
  • Գնահատե՛ք ձեր աշխատանքը։ 

Ի՞նչ եմ կարդում

Չնայած նրան որ ես բավականին շատ սիրում եմ գիրք կարդալ, միևնույնն է հազվադեպ եմ կարդում, և համոզված եմ որ մեր ուսուցիչները և ծնողներն ճիշտ են, գիրք կարդալը իսկապես շատ օգտակար է, քանի որ մեր ամեն կարդացած գրքը լիցքավորում է մեր բառապաշարը։ Ես ունեմ մեկ ամենասիրելի ժանր, դետեկտիվ։ Դետեկտիվից, ինձ ամենաշատը դուր է եկել Շերլոկ Հոլմսը։ Շերլոկի բոլոր պատմվածքներն ունեն շատ մեծ հետաքրություն, որովհետև դու կարող ես ենթադրություններ անել, և վերջում իմանալ, օրինակ թե ով է մարդասպանը։ Խորհուրդ կտամ կարդալ «Ռոբինզոն Կրուզո» գիրքը։ Պատմում է, թե ինչպես է Ռոբինզոնը փոթորկի ժամանակ հայտնվել անմարդաբնակ կղզում և երկար տարիներ ապրել այնտեղ։ Նա հարմարվեց այնտեղի կյանքին, ինչպես կարող էր, կարողացավ շատ բաներ անել։ Կառուցեց տուն, պատրաստեց դրա համար անհրաժեշտ կահույք, հագուստ և այլ իրեր։

Տնային աշխատանք

1. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց:
Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց  հայտնվեց:

Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :
Բոլոր ճանապարհորդներին մի տեղ տարան :

Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:
Բոլորը հրավիրվեցին կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):
Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեց:

Ամբողջ (դառնալ) կրակի բաժին:
Ամբողջ դառցավ կրակի բաժին:

2. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:

Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել: Հիմա նա մեզանից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզանով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզ բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

3. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ:
նա եկավ։

Ո՞ւմ  պայուսակը:
Իմ պայուսակը։
Քո պայուսակը։
Նրա պայուսակը։
Իր պայուսակը։
Մեր պայուսակը։
Ձեր պայուսակը։
Նրանց պայուսակը։

Մոտենալ ո՞ւմ :
Մոտենալ ինձ։
Մոտենալ քեզ։
Մոտենալ նրան։
Մոտենալ իրեն։
Մոտենալ մեզ։
Մոտենալ ձեզ։
Մոտենալ իրենց։

Հեռանալ ումի՞ց:
Հեռանալ ինձնից։
Հեռանալ քեզնից։
Հեռանալ նրանից։
Հեռանալ իրենից։
Հեռանալ մեզնից։
Հեռանալ ձեզնից։
Հեռանալ նրանցից։

Հիանալ ումո՞վ:
Հիանալ ինձնով։
Հիանալ քեզնով։
Հիանալ նրանով։
Հիանալ իրենով։
Հիանալ մեզնով։
Հիանալ ձեզնով։
Հիանալ նրանցով։